HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակ փակ կլինեն

Փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Բաղրամյանի, Կոտայքի, Սևանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ուժեղ բքի պատճառով Ջերմուկի ավտոճանապարհը փակ է։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է։

Տրանսպորտի, կապի եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:

 Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ (բուք) ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:

Տավուշ տանող ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter