HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկի գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ

Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter