HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթաթոշակ և դիպլոմ` կոնսերվատորիայի լավագույն ուսանողին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ս/թ մարտի 1-ին «Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ» եւ դիպլոմ շնորհեց Երեւանի պետական կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող 2011» ճանաչված վոկալիստ Արսեն Ստեփանյանին: Ծրագիրը հովանավորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր եւ Մարթա Ալբարյանները:

Բարերար ամուսինների սահմանած ամենամյա անվանական կրթաթոշակը' 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ դիպլոմ, Հիմնադրամը շնորհում է 2009 թվականից' առաջադեմ ու շնորհալի ուսանողներին սատարելու նպատակով: Այն 2009 թվականին շնորհվել է ջութակահարուհի Մերի Խոջայանին, 2010-ին' սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանին, 2011-ին' ջութակահարուհի Աննա Մարգարյանին:

Արսենը Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի, ակադեմիական երգեցողության բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: 2010 թվականին մասնակցել է Դելֆյան խաղերին եւ արժանացել «Ակադեմիական երգ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի «Ոսկե մեդալի», իսկ 2011 թվականին դարձել է 2-րդ հանրապետական մրցույթի դափնեկիր:

«Այս գումարն ինձ կօգնի մասնակցել մարտին Մոսկվայում կայանալիք Մ. Մագամաեւի անվան միջազգային երգի մրցույթին: Մեծ ակնկալիքներով այս տարի մասնակցում եմ նաեւ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ 2011 մրցույթին»,- իր առաջիկա ծրագրերի մասին ասաց Արսենը: Այս մասին ահյտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter