HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանի ոստիկանները փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ` համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն և այլն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամսում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter