
ԱԺ դռնփակ հանդիպման է եկել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը
Ազգային ժողովի պատգամավորների հրավերով խորհրդարան է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Դռնփակ հանդիպման թեման վերջին շրջանում բանակում արձանագրված` ոչ հակառակորդի կրակոցից մահերն են: Դավթյանը հանդիպում է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներում:
Հիշեցնենք նաև, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, որում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել