
Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը
Այսօր՝ առավոտյան ժամը 9:13-ին, ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Հիշեցնենք, որ 2020 թ․-ի ապրիլի 5-ին նշանակված է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի տասը անդամներին։
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել