HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ,  ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը: 

Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter