HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում

Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում: Այն նախաձեռնել էին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը և Հայաստանի բանկերի միությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման նպատակն էր՝ առևտրային բանկերի ներկայացուցիչներին առավել համակողմանի ներկայացնել օրենքում կատարված փոփոխությունները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ու Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասն ներկայացրել են օրենքում կատարված փոփոխություններն ու այն կարևոր նորամուծությունները,  որոնք սպասվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ապրիլի 15-ին, և հատկապես այն փոփոխությունները, որոնք կարող են առնչվել բանկային համակարգին՝ որպես սնանկության վարույթի պարտատերեր: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության գործերի ենթակայությանը, սնանկության վարույթում գրավի առարկայի իրացմանը, սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և այլ հարցերին:

Փոփոխությունների ներկայացումից հետո հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին նման քննարկում կազմակերպելու և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործունեություն իրականացնող 17 բանկերի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter