HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ալավերդի քաղաքում. տուժածներ չկան

Արտակարգ իրավիճակների նախարաությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Շեկ կռուգ» կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։17-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 5 քմ), խոտածածկույթ (մոտ 2 քմ) և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը (մոտ 1 քմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter