Կադրային փոփոխություններ դատախազությունում. Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Մասնավորապես՝
Գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝
Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:
Գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝
Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում
Գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝
- Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում
- Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել և նշանակվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնում
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել