HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

HSBC բանկը կկրճատի 35 000 աշխատակիցների

Բրիտանական HSBC բանկը կկրճատի 35 000 աշխատատեղեր, որը պայմանավորված է 2019 թվականին շահույթի 33 % անկմամբ։ Բանկի ղեկավար կազմը մտադիր է անցկացնել լայնամասշտաբ վերակազմակերպում և 2022 թվականի դրությամբ ծախսերը կրճատել 4,5 միլիարդ դոլարով։ Ինչպես հայտարարել է բանկի տնօրենների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նոյել Քուինն՝ մինչև 2022 թվականը բանկի ներկայիս 235 000 աշխատակիցների թիվը կկրճատվի՝ հասնելով 200 000-ի։

HSBC բանկը, որի եկամտի մեծ մասը բաժին է հասնում ասիական ֆինանսական հատվածին, հայտարարել է, որ տարեկան չհարկված եկամուտը կազմել է 13,3 միլիարդ դոլար, որը հիմնականում ձևավորվում է եվրոպական շուկայում ներդրումային և առևտրային բանկային գործառնությունների գծով 7,3 միլիարդ դոլարի վարկերի դուրսգրման հաշվին։

Այդուհանդերձ, 35 000 աշխատատեղերի կրճատումը, որը կազմում է աշխատակիցների ընդհանուր թվի 15 %-ը, ավելի մեծ թիվ է, քան նախատեսում էին վերլուծաբանները, որոնք տատանվում էին 10 000 աշխատատեղերի կրճատման շուրջ։ Բանկը ներկայումս գործում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի շուրջ 50 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Մեծ Բրիտանիայում, որտեղ գտնվում է բանկի կենտրոնակայանը, HSBC բանկում աշխատում է շուրջ 40 000 մարդ, որից 10 000-ը միայն կենտրոնական գրասենյակում։ Վերջինս գտնվում է Լոնդոնի գործարար Քաների Ուորֆ շրջանում։ Եվս 2 հազար աշխատակիցներ էլ աշխատում են բանկի Բիրմինգհեմի մասնաճյուղում։

Բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ որոշ կրճատումներ կլինեն եվրոպական և ամերիկյան ներդրումային ստորաբաժանումներում, սակայն թե որ մասնաճյուղերում կամ ստորաբաժանումների կլինեն այդ կրճատումները, դեռ հայտնի չեն:

BBC-ի համաշխարհային առևտրի հարցերով վերլուծաբան Դարշինի Դևիդը փորձել է հասկանալ կրճատումների լրջությունը։ Բանկը հիմնադրվել է 1865 թվականին՝ Եվրոպայի և Ասիայի հետ Հոնգկոնգի և Շանհայի բանկային ընկերակցության կապերի խորացման համար։ Վերջին տասնամյակներին այն շարժվում է դեպի իր ծագման օջախը (ասիական բանկային շուկա)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի հիմնական եկամուտն ստացվում է ասիական շուկայից, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարածաշրջանի հետ է կապված նաև բանկի երկարաժամկետ հեռանկարները, HSBC-ն որոշել է իր եվրոպական և ամերիկյան բաժինները տեղափոխել ասիական շուկա։ Ընկերության ղեկավար կազմը դեռևս չի մանրամասնում, թե կոնկրետ որ աշխատատեղերը կկրճատվեն, սակայն տնօրենների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նոյել Քուինը հայտնել է, որ 200-235 հազար աշխատատեղերի կրճատումը կնպաստի 3 միլիարդ ֆունտի խնայմանը, որը պետք է տեղի ունենա մինչև 2022 թվականը։

Արդյունքում, կրճատումները կազդեն չորս հիմնական ստորաբաժանումների վրա․ բրիտանական ներդրումային բանկի, գլխավոր գործառնական վարչության, ֆիզիկական անձանց սպասարկող ամերիկյան ստորաբաժանման և բիզնեսի այն ոլորտների վրա, որտեղ, մարդկային ռեսուրսներին սովորաբար փոխարինում են տեխնոլոգիաները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, մեծ հաշվով, կրճատվելու է յուրաքանչյուր 7-րդ աշխատատեղը, HSBC-ի բոլոր աշխատակիցները կարող են հայտնվել աշխատանքից ազատման վտանգի առաջ։ Չնայած աշխատակիցների հոսքի միջին ցուցանիշը տարեկան կազմում է 25 000 մարդ, այդուհանդերձ, այս կրճատումները կարող են այդքան էլ մեծամասշտաբ երևույթ չլինել։

Կորոնավիրուսի ազդեցություն

Բանկային փորձագետ և Լոնդոնի ֆինանսների ու բանկային կառավարման ինստիտուտի նախկին դեկան Փիթեր Հանը նշում է, որ HSBC բանկում մեծ ակնկալիքներ ունեին իրենց ներդրումային ստորաբաժանումներից։

«Իրականությունն այսպիսին է, որ աշխարհի ամենախոշոր ներդրումային շուկան Միացյալ Նահանգներն է և եթե դուք էական դերակատարություն չունենաք ամերիկյան ներդրումային շուկայում, ապա ձեր բիզնեսը կձախողվի։ HSBC-ն այս կարգավիճակում էր»,- նշել է փորձագետը։

Բանկի վերակազմակերպման վերաբերյալ հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ տնտեսությունը կաղում էր բոլոր այն շուկաներում, որտեղ գործում է HSBC բանկը։ Չէ, որ ասիական շուկային է բաժին հասնում բանկի եկամուտների 90 %-ը։ Բանկն իր վրա զգացել է նաև Covid-19 նոր կորոնավիրուսի ազդեցությունը, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը և ամբողջ աշխարհում պատմության մեջ գրանցված ամենացածր տոկոսադրույքը։ Վերջին 10 տարիների ընթացքում սա HSBC բանկի վերակազմակերպման երրորդ խոշոր դեպքն է։

Ընկերության ներկայիս ղեկավար, 57-ամյա Նոյել Քուինը 2019 թվականի օգոստոսին նշանակվել է տնօրենների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոն Ֆլինթին։ Վերջինս այդ պաշտոնն զբաղեցրել էր ընդամենը մեկ տարի։ Բակի ղեկավարությունը խոստացել էր առաջիկա տարվա ընթացքում նշանակել տնօրենների խորհրդի մշտական նախագահի։

Թե ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը բանկի ֆինանսական ցուցանիշների վրա, HSBC-ն չի շտապում հայտնել։ Ըստ բանկի ներկայացուցչի՝ դեռ վերջնական հաշվարկ չի իրականացվել, իսկ այդ նշանակում է, որ կորուստները կարող են լինել շատ ավելի մեծ։ Բարեփոխումների մաս կկազմի նաև բանկի գումարային ակտիվների կրճատումը, որը 2022 թվականի վերջին կգերազանցի 100 միլիարդ դոլարը։

լուսանկարը՝ desmog.co.uk

Մեկնաբանություններ (1)

Մկրտիչ
Հարգելի խմբագրություն, շատ վատ թարգմանված հոդված է, շատ տեղերում նույնիսկ իրականությունը աղճատած։ Չի սազում Հետք-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter