HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազաֆիկացվում են 16-րդ թաղամասի բազմաբնակարանները

Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագրի արդյունքում արդեն գազիֆիկացվել են թիվ 14 և 15 շենքերը: Գազամատակարարման փորձարկմանը մասնակցել  են քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքներից` շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին և «ՀայՌուսգազարդին» այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

16-րդ թաղամասի տիպային բարձրահարկ շենքերը նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար, ինչն էլ ավելի է կարևորում այս ծրագրի իրականացումը, որը նաև բնակիչների կողմից երկար տարիներ բարձրացվող խնդիր էր:

Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, շենքերից յուրաքանչյուրում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա 120 ընտանիք:

Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter