HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետին՝ Սյունիքում հանքարդյունաբերության վերաբերյալ

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Արմեն Փարսադանյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Սյունիքում հանքարդյունաբերությանն ու առաջարկելով դրա հետեւանքով ծագած խնդիրների լուծման ուղիներ: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Մեծարգո պարոն վարչապետ,

Վերջին տարիներին հանքարդյունահանման ծավալների աննախադեպ աճը, օրենսդրութամբ սահմանված բնապահպանական մեղմ պահանջներն ինքնին երկրորդ պլան են մղել հանրութան առողջապահական խնդիրները, ինչը կարելի է դիտարկել որպես ազգային անվտանգության հարց: Բնապահպանական եւ բնակչության համար առողջապահական անդառնալի խնդիրների ստեղծումը չի կարող արդարացվել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումով, ինչի համար ստորեւ ներկայացնում ենք առաջարկություններ.

- Շահագրգիռ կողմերի մասնակցութամբ կազմակերպել ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում, որն ուղղված կլինի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռեալ գնահատման մեխանիզմների ստեղծմանը, բնապահպանական առավել բարձր պահանջների սահմանմանը, ինչպես նաեւ ոլորտում վարչական իրավախախտումների դրույքաչափերի վերանայմանը:

- Նպատակ ունենալով բնապահպանական կառավարման համակարգի արմատական փոփոխությունը՝ աղտոտում-փոխհատուցում մոտեցումը, փոխարինել կանխարգելման մոտեցումով՝ հանքարդյունահանողների համար սահմանել հստակ ժամանակացույց՝ ենթակառուցվածքներում համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնելու եւ իրականացնելու համար:

- Սյունիքի մարզի հարավային մասում՝ մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության ազդեցության գոտիներում, իրականացնել մթնոլորտային օդի, հողի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի համալիր հետազոտություններ, աղտոտման աղբյուրների եւ աղտոտված տարածքների քարտեզագրում:

- Սյունիքի մարզում իրականացնել համալիր հետազոտություն, որն ուղղված կլինի բացահատելու մետաղական հանքարդյունաբերության գործունեության եւ տեղի բնակչության առողջության խնդիրների փոխկապակցվածութան աստիճանը:

- Հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության ազդեցության գոտիների հողերում ծանր մետաղների, տոքսիկ նութերի թույլատրելի սահմանային կոնցենտրացիայի բազմակի գերազանցման դեպքերում արգելել այդ տարածքների օգտագործումը սեփականատերերին, օգտագործողներին՝ ժամանակավոր փոխհատուցում հատկացնելու պայմանով:

- Մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության ազդեցության գոտիներում բնակվող քաղաքացիների համար սահմանել լրացուցիչ հիվանդությունների ցանկ, որոնց բուժումը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում:

- Միջազգային կազմակերպութունների, փորձագետների հետ համագործակցությամբ կազմել աղտոտված հողերի մաքրման նախագիծ եւ ծրագրերի իրականացման հստակ ժամանակացույց:

Հարգանքով՝

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան

Մեկնաբանություններ (2)

Դավիթ
ՊՏՈՒՂ_ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ 80Ջ -ը ջրվում աճեցվում է կանցետրատի ջրով վերցված նաև Կովսականի , Միջնավանի շրջանի այգիների մեծամասնությունը: Կար- ասած Կապանը դարձել էաքսորավայր:
Արթուր
Մեծարգո պրն.վարչապետ'բացի բնապահպանական հարցերի լուծման ու ընթացքին' կուզենայի ավելացնել,որպես հանքափոր,վարձատրությանը։Նախկին գիշերավարձը 150%֊ հիմա 30% ,վնասակարությունը 100%֊հիմա 50%, սրա ճիշտը,որն է՞երկիր կառուցողներ են համարում հանքափորներին,բայց վարձատրում են,ոնց հարմար է,ու կխնդրեի պատկան մարմիններին,այս հարցին ճիշտ լուծում տան ու աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարեն։Ձեզ դիմում եմ,որպես ՀՀ քաղաքացի և հանքափոր։Հարգանքներով Արթուր Հայրապետյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter