HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացման խոսքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու և հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։

Նիստի ընթացքում ներկայացվել է հանձնաժողովի և աշխատանքային խմբի կողմից 2019թ. կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշվել աշխատանքային ծրագրում ներառված միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տարաբնույթ առաջարկություններով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter