HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ:  

Մասնավորապես` 2012թ. փետրվարի 28-ին Երեւան քաղաքի բնակչուհի Հերմինեն  հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով,  ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Սեռական շահագործման ենթարկված կնոջ անունը փոխված է:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
603 -i txa a

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter