HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար գործադիրը մոտ 3,5 մլրդ դրամ կհատկացնի 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից:

2,5 մլրդ դրամը կհատկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ին կտրամադրվի նաև 660 մլն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով: Ոստիկանությանը գործադիրը կհատկացնի մոտ 235 մլն դրամ:

«Ծախսվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն: Ժողովրդի ազատ կամարտահայտման համար պետք է ծախսվեն գումարներ: Քննարկումներն ու շահարկումներն այստեղ տեղին չեն»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter