
Պատգամավորն առաջարկում է ընդլայնել տարկետում տրամադրելու հիմքերը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն առաջարկում է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում` առաջարկելով ընդլայնել տարկետում տրամադրելու հիմքերը:
Առաջարկվում է օրենքով ամրագրել` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում 6 ամիս այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:
«Գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ ընտանեկան պայմաններից ելնելով՝ հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Արդյունքում խնդիր է ծագում վերականգնել այդ հավասարակշռությունը՝ այլ կերպ ասած համակերպվել ընտանիքի անդամի կորուստի փաստին: Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը»,- ասված է հիմնավորման մեջ:
Գործող օրենքով` ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարկետում տրվում է հետևյալ դեպքերում:
Մեկնաբանել