HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ հորիզոնականում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման 2020 թ. առաջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 1213 միավորով 102-րդ հորիզոնականում է: 2019 թ. դեկտեմբերի աղյուսակում եւս մեր ընտրանին նույնքան միավոր ուներ եւ նույն տեղում էր: 

Վարկանիշային ցուցակում փոփոխությունները շատ քիչ են, ինչը պայմանավորված է հավաքականների սակավ խաղային գրաֆիկով: Ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 85-րդ, Բելառուսը՝ 87-րդ, Վրաստանը 91-րդն է, Ղրղըզստանը՝ 96-րդը, մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (29), Իրանը 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը: 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Տաքշենդում մեր ընտրանին ընկերական խաղում հյուրընկալվելու է Ուզբեկստանին, որը, ինչպես նշեցինք, այս պահին 85-րդն է համաշխարհային դասակարգման մեջ, իսկ մարտի 30-ին Հայաստանի հավաքականը Ալմաթիում կրկին ընկերական խաղում կհանդիպի Ղազախստանին, որն այժմ զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը:

ՖԻՖԱ-ն հաջորդ աղյուսակը կհրապարակի ապրիլի 9-ին: Այդ ցուցակում էլ, թերեւս, արտահայտված կլինեն նշված ընկերական խաղերի արդյունքները: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter