HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:

Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հեռագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter