HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով ուղևորը մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 21:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: 

Պարզվել է, որ բախվել են «Nissan Bluebird» (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Մհեր Դ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և ուղևոր Ալբերտ Հ.-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս.-ին (ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ և գիշերը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter