HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախում ընտրողների 2․1%-ը հաշվառված է Շահումյանի շրջանում, 37․9 %-ը՝ Ստեփանակերտում

Ըստ Արցախի ոստիկանության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տեղեկանքի՝ Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 506 է:
Ընտրողների 37.9 տոկոսը կամ 31 218 ընտրող գրանցված  է Ստեփանակերտում։  Ստեփանակերտին հաջորդում է Մարտունու շրջանը, այնտեղ է հաշվառված  ընտրողների 16․8 տոկոսը՝ 17 398 ընտրող։ Ամենաքիչ ընտրողները Շուշիի ու Շահումյանի շրջաններում են գրանցված․ 3․8 տոկոսը կամ  3390-ը՝ Շուշիում, 2․1 տոկոսը կամ 2136-ը` Շահումյանում։ 
Ստեփանակերտ` 31 218 ընտրող,
Ասկերանի շրջան` 11 832 ընտրող,
Հադրութի շրջան` 8 617 ընտրող,
Մարտակերտի շրջան` 13 092 ընտրող,
Մարտունու շրջան` 17 398 ընտրող,
Շահումյանի շրջան` 2 136 ընտրող,
Շուշիի շրջան` 3 930 ընտրող,
Քաշաթաղի շրջան` 7 283  ընտրող։ 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter