HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

Փետրվարի 20-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:

ԻՆչպես հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը,․ պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter