HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սերգեյ Բագրատյան.«Գնումների ոլորտում չի խրախուսվում տեղական արտադրողների մասնակցությունը»

Հայաստանի պետական գնումների ոլորտում չի խրախուսվում տեղական արտադրողների մասնակցությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ գնումների ոլորտի վերաբերյալ քննարկմանն իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։

«Տեղական արտադրողի մասնակցության խրախուսում որևէ մրցույթում չեմ տեսել։ Տեղական արտադրողը իրացման խնդիր ունի: Մենք փոքր շուկա ունենք, և եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին։ Նրա համար մեկ խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ տնտեսական հարաբերությունների գլխավոր հիքմերից մեկը պետական գնումների ճիշտ կազմակերպումն է։ Նրա խոսքով՝ պետական գնումների ներկա օրենսդրությունը չի համապատասխանում տնտեսության զարգացման հեռանկարներին։ Պատգամավորը կարծում է, որ այսօր գնումների ոլորտում շարունակվում են կիրառվել նախկինում եղած բացթողումները, որոնք էական վերանայումնեի կարիք ունեն։

«Նախկին համակարգը իրեն համապատասխան գնումների գործընթաց է կազմակերպում։ Բաժակի օրինակով՝ նախկինում երբ որոշում էին, որ պետք է Պողոսը բերի այս բաժակը, Պողոսին ասում էին՝ գնա Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվի բաժակ արտադրողի հետ։ Նա գնում, պայմանավորվում էր և պայմանագիր կնքում։ Հետո մրցույթի չափորոշինչների մեջ դնում էին, որ բաժակը պետք է 10 սմ բարձրություն ունենա, տարամագիծն ու մակերեսն այսքան լինի, թափացիկությունն էին նշում և հայտարարում մրցույթ, որ բաժակը պետք է հենց այդպիսին լինի։ Այսինքն՝ ուրիշ ոչ ոք այդպիսի բաժակ չէր կարող առաջարկել։ Եվ իրենք շատ հեշտությամբ հաղթող էին ճանաչվում»,-նշում է պատգամավորը։

Ըստ նրա՝ այս ընթացակարգերով մրցույթների հետևանքով Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլիզացվել է. «20 հազար ապրանքատեսակ մոնոպոլիզացվել է»։ Պատգամավորի խոսքով՝ գնումների գործընթացքում առկա այդ բացթողումները կան նաև այսօր, որը «պետք է կոտրել»։

Սերգեյ Բագրատյանը նաև անթույլատրելի է համարում գնումների համակարգում մրցույթների ժամանակ ամենացածր գին առաջարկողին նախապատվություն տալը։ Ըստ նրա՝ եթե մրցույթի ժամանակ մատակարարներից մեկն առաջարկում է ապրանքի համար 1 դոլար գին, մյուսը՝ 10, ապա պետք է ոչ մեկին ընտրել, ոչ էլ՝ մյուսին, այլ միջին գին՝ 5 դոլար առաջարկողին։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter