HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է փոփոխական եղանակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև:

 Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                 14.50C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -0.30C


Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի դաշտում

Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքների՝ 2020 թ. փետրվարի 20-ի դրությամբ` հողի արդյունավետ խոնավության պաշարները Օձունում և Իջևանում 0-20 սմ շերտում կազմել են 18-23 մմ, 0-50 սմ շերտում՝ 45-55 մմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter