HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ Հայրենիք» կուսակցություն․ վարկերը վերակառուցվելու են, իսկ տուգանքները՝ ներվելու

«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կայացրած իր այս կարևոր որոշման արդյունքները, ինչն էականորեն թեթևացրել է քաղաքացիների վարկային բեռը, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարողացել են անցնցում շարունակել իրենց գործունեությունը:

Նախագահի թեկնածու Ա. Հարությունյանը շեշտել է, որ բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը պետք է դառնա երկրի իշխանությունների հիմնական առաքելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter