HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նոր անդամներ

Հայաստանի գրողների միության անդամների շարքերը համալրվել են: Այս օրերին միության անդամ է ընտրվել շուրջ 40 գրող: Ընդհանուր առմամբ` եղել է 87 դիմում: Եւս 30 դիմում էլ առհասարակ մերժվել է:

Ինչպես «ՀԺ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կանոնադրությամբ նախատեսված է , որ նոր անդամների ընտրություն պետք է կազմակերպվի տարին մեկ անգամ: Արդեն երեք տարի, սակայն, նման բան տեղի չի ունեցել: «Ուղղակի խառն էինք, դրա ժամանակը չունեինք»,- այդքան երկար ընդմիջում անելը այսպես պատճառաբանեց նա:

Նշենք, որ ՀԳՄ կանոնադրությամբ նաեւ նախատեսվում է, որ ՀԳ միության անդամության հավակնողները պետք է ունենան տպագրված առնվազն մեկ գիրք եւ 3 երեշխավորություն՝ ՀԳՄ անդամների կողմից:

Նշված 40 գրողները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ժանրային բաժանմունքներում, այնուհետեւ նրանց թեկնածությունները դարձյալ փակ-գաղտնի քվեարկել է ընդունող հանձնաժողովը: Առաջիկայում, սակայն, նախատեսվում է, որ ՀԳՄ նոր անդամների ցանկը պետք է հաստատվի ՀԳՄ նախագահության նիստում:

Անանյանից հետաքրքրվեցինք, թե արդ 40 գրողներից կարո՞ղ է առանձնացնել արժանավոր մեկին, ում անունը պետք է հանրությունն իմանա:

«22 տարեկան, կարծեմ նախագահի մրցանակի թեկնածու աղջիկ է` Լիլիթ Կարապետյան: Շատ գնահատում եմ, որ տասը երիտասարդ գրողներով համալրվել է գրողների միությունը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter