HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին: 

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին ընդունելության համար և հաջողություն մաղթել մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter