«Չորրորդ ինքնիշխանություն». վարչապետի հետին խելքը
«Մենք արգելելու ենք Երևանի կենտրոնում բազմաբնակարան շենքերի կառուցումը»,- նախօրեին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«ՉԻ» - Շատ իմաստուն որոշում է: Ըստ երևույթին, վարչապետը խորհրդակցել է ճարտարապետների հետ և անսպասելիորեն պարզել, որ հնարավոր չէ բազմաբնակարան շենք կառուցել թերթի կրպակի չափ տարածքում, իսկ Երևանի կենտրոնում դրանից մեծ ազատ տարածք պարզապես չկա:
Դե, եթե տարածք չկա, ճիշտը կառուցապատումն արգելելն է: Սահարայի անապատում էլ անտառահատումներն են արգելված, իսկ Անտարկտիդայում ընդհանրապես վճարովի լողափեր չկան:
Բայց ամեն դեպքում կառավարության գաղափարը թերի է: Բանն այն է, որ կենտրոնում արդեն կառուցված բազմաբնակարան շենքերը համարյա դատարկ են, և կառուցապատողները (այսինքն՝ հենց իրենք) «տակ են տալիս»:
Կարծում ենք՝ ճիշտ կլինի, եթե կառավարությունը մի որոշում ընդունի, ըստ որի՝ բոլոր այդ շենքերը քանդվում են, սեփականատերերին էլ (այսինքն՝ հենց իրենց) բյուջեից փոխհատուցում են տալիս: Համ քաղաքի կենտրոնը կբեռնաթափվի, համ էլ իրենք ահագին փող կաշխատեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել