HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ճիշտ պատգամավորը

«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»,-երեկ «Հրապարակի» թղթակցին հեռախոսով պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` Նովոն, երբ լրագրողը փորձել է պարզել` վերջապես առաջադրվելո՞ւ է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, թե՞ ոչ:

Նշենք, որ խոսքն այն մասին է, որ այստեղ որոշվել է խաղից հանել երկու թեկնածուներին էլ` ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանին եւ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, եւ ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունն է առաջ քաշվել:

Բայց դրանից հետո Նահապետ Գեւորգյանը կրկին հայտարարել էր, թե ինքն առաջադրվելու է: «Հրապարակի» զանգի պատճառը դա էր: Սակայն նախօրեին Նովոն պատգամավորներից մեկի մոտ արդարացել է. «Ես էսքան ժամանակ ինձ ճիշտ եմ պահել` ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»:

Փաստորեն, նրա պատկերացմամբ` ճիշտ պատգամավորը նա է, ով հարցազրույցներ չի տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter