HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

HBO-ն հայտարարել է հանրահայտ «Ընկերներ» հեռուստասերիալի նոր սերիայի մասին

Հեռուստասերիալի ավարտից 15 տարի անց՝ հանրահայտ «Ընկերներ» հեռուստասերիալի բոլոր դերասանները կնկարահանվեն նոր հեռուստասերիայում։

Այն մասին, որ հանրահայտ հեռուստասերիալի բոլոր 6 դերասանների հետ տեղի են ունենում բանակցություններ, հայտնի էր դարձել դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին։ «Hollywood Reporter» և «Variety» ամսագրերը հայտնել էին, որ բոլոր դերասանները կխաղան միայն մեկ սերիայում։ Լուրը պաշտոնապես հաստատել է նաև «WarnerMedia» մեդիահոլդինգը, որի կազմում գործում է «HBO» հեռուստացանցը։  

Հեռուստասերիան կհեռարձակվի «HBO Max» նոր սթրիմինգային ծառայությամբ, որն իր աշխատանքները կսկսի այս տարվա մայիս ամսից։ Հեռուստասերիայի գլխավոր դերերում հանդես կգան Ջենիֆեր Էնիսթոնը (Ռեյչել), Քորթնի Քոքսը (Մոնիկա), Լիզա Կուդրոուն (Ֆիբի), Մեթ Լեբլանը (Ջոուի), Մեթյու Փերին (Չենդլեր) և Դևիդ Շվիմերը (Ռոս)։

Մեթյու Փերին այդ մասին հայտարարել է նաև «Instagram»-ի իր էջում՝ տեղադրելով դերասանների 1990-ական թվականների լուսանկարներից մեկը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

It’s happening….. @HBOMax @jenniferaniston @courteneycoxofficial @lisakudrow @mleblanc @_schwim_

A post shared by Matthew Perry (@mattyperry4) on

«Ընկերներ» հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 1994-2004 թվականներին։ 2004 թվականի վերջին սերիան, միայն ԱՄՆ-ում, դիտել է 52,5 միլիոն հեռուստադիտող։ Այս ցուցանիշը ռեկորդային էր 2000-ական թվականների համար։ Հեռուստասերիալը երկրպագուների նոր բանակ ձեռք բերեց այն ժամանակ, երբ այն հայտնվեց «Netflix» ցանցում։

«Ընկերներ» հեռուստասերիալի նոր սերիայի մասին լուրերը տարածվեցին անցած տարվա հոկտեմբեր ամսին այն բանից հետո, երբ Ջենիֆեր Էնիսթոնը դերասանների համատեղ լուսանկարը հրապարակեց «Instagram»-ի իր էջում։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

And now we’re Instagram FRIENDS too. HI INSTAGRAM ??

A post shared by Jennifer Aniston (@jenniferaniston) on

2019 թվականին «HBO» հեռուստաընկերությունը «Ընկերներ» հեռուստասերիալի ամբողջական ցուցադրման համար վճարել է 425 միլիոն ԱՄՆ դոլար։ «Variety» պարբերականի տվյալներով՝ նոր հեռուստասերիայի համար, նախատեսվում է, յուրաքանչյուր դերասանին վճարել 2,5 միլիոն դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter