HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով օրերս տեղադրել են 52 ճանապարհային նշան։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է նաև Տրանշ-3-ի սպասարկման աշխատանքներ։ Ընկերությունը պարբերաբար մոնիթորինգ է կատարում և վերատեղադրում բացակայող ճանապարհային նշանները։

Այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ ճանապարհային նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

«Պարբերաբար արձանագրվում են ճանապարհային նշանների անհետանալու և վնասվելու դեպքեր, ուստի հորդորում ենք բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,- հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter