HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Ջալալ Անատոլիի Հարությունյան

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում:

Կրթությունը

1981-1991 թթ. սովորել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում: 1991թ. ընդունվել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

Գործունեությունը

1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:

1992-2016 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:

2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

 Այլ գործունեություն

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

 Պարգևներ

Պարգևատրվել է  «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (2)

K.Sahakyan
Հիանալի զինվորական, Շնորհավորում եմ։
Հրաչյա Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև կանգնած ներկա արտաքին մարտահրավերների և ներքին քաղաքական իրավիճակի պայմաններում գեներալ- մայոր՝ Ջ.Հարությունյանի նշանակումը ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար միակ և ճիշտ որոշումն է, որի համամր շնորհավորում եմ Հայ ժողովրդի զինված ուժերին և աշխհարազորին: Վերջ դիրքային պաշտպանությանը, Հարձակումը լավագույն պաշտպանությունն է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter