HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցլ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը,  որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և  կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:

ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter