HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է  անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փետրվարի 22-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի մշակման և ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդագրությունն ուղարկվել է այսօր՝ փետրվարի 24-ին:

Խորհրդակցությանը մասնակցել են ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, Կադաստրի կոմիտեի, ոստիկանության,  ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և ոլորտում գործող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։  

Վ․ Տերտերյանը կարևորել է  տեղական հարկերի բարեփոխմանն ուղղված գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և նշել, որ մշակվելիք լուծումները պետք է միտված լինեն առաջին հերթին ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը և միաժամանակ բարելավեն բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը և հարմարավետությունը;

Հանդիպման ընթացքում ոլորտային մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ներդրվելիք էլեկտրոնային կառավարման համակարգի գործառնական հնարավորությունների վերաբերյալ։ Ծավալված քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցների կողմից բարձրացվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներին և անշարժ գույքին առնչվող գործընթացներում առկա այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համակարգի ներդրման գործընթացում։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ շահագրգիռ մարմինների հետ նման քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին իրենց գործառույթների շրջանակներում քայլեր ձեռնարկել գործընթացի պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter