HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

N487 երթուղու միկորավտոբուսները չեն պահպանում  չվացուցակով նախատեսված պայմանները 

Ջրառատ-Հովտաշատ-Երևան միջմարզային N487 միկրոավտոբուսները, որոնք սպասարկում են Ջրառատ, Հայկաշեն, Գայ, Հովտաշատ  գյուղերը, շարունակում են ոչ պատշաճ ձևով երթուղի դուրս գալ: Միկրոավտոբուսները մասամբ սպասարկում են նաև Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ գյուղերը:

Դեռևս 2016 թվականի ապրիլի 29-ին ՀՀ տրանստպորտի և կապի աշխատակազմի  ղեկավար Գ. Գրիգորյանը ստորագրել էր N487 միջմարզային միկրոավտոբուսային երթուղու չվացուցակը, ըստ որի այդ երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների քանակը եղել է 12 (օրվա ընթացքում երթերի քանակը՝ 60, շրջապտույտների քանակը՝ 30): Հրամանից հասկանալի է նաև, որ տրանսպորտային միջոցները երթուղի պետք է դուրս գային 20 րոպե տարբերությամբ:

Նշենք, որ 2016 թվականին N487 միկրոավտոբուսները սպասարկում էին նաև Գետաշեն գյուղը, սակայն Գետաշեն և Հայանիստ գյուղի բնակիչները բողոքեցին միկրոավտոբուսների աշխատանքից, և 35 համարի ավտոբոսները սկսեցին սպասարկել այդ գյուղերը:

Այնուհետև, 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանի հրամանով 2016 թվականին ստորագրված հրամանը ուժը կորցրած է ճանաչվում, և 2017 թվականի օգոստոսի 25-ին Վ. Մարտիրոսյանը ստորագրում է նոր հրաման, ըստ որի` սահմանվում է գ. Ջրառատ-գ. Հովտաշատ-Երևան երթուղու նոր չվացուցակ և ուղեգիծ: Նոր հրամանում տրանսպորտային միջոցների քանակը եղել է 8 (օրվա ընթացքում կատարվող երթերի քանակը՝ 32, շրջապտույտների քանակը` 16):

Սակայն ինչպես 2016 և 2017 թվականներին, այնպես էլ հիմա երթուղում չկա ո՛չ 8 և ո՛չ էլ 12 տրանսպորտային միջոց, եղածների մի մասն էլ գտնվում է ոչ երթեւեկելի վիճակում. ձմռանը միկրոավտոբուսների մի մասը պատշաճ ձևով չի տաքացվում, հաճախ ճանապարհին մեքենաները խափանվում են, և մարդիկ ստիպված են լինում ուրիշ միջոցներով հասնել Երևան (եղել է դեպք, երբ միկրոավտոբուսի դուռը փակվել է, և ուղևորները ստիպված են եղել դուրս գալ հետևի դռնով): Ուղևորները նշում են, որ անգամ կանգնել հնարավոր չէ, քանի որ Արմավիրի մարզի Գայ գյուղի շուկայից, ինչպես նաև Մալաթիայից մարդիկ տոպրակներով են բարձրանում:

Պատահում է, որ վարորդները խցանումների պատճառով չեն հասնում Կիլիկիա ավտոկայան և ուղևորներին իջեցնում են կա՛մ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, կա՛մ էլ Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ: Բայց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ այն, որ միկրոավտոբուսները երթուղի են դուրս գալիս 50-60 րոպե տարբերությամբ, մինչդեռ 2016 և 2017 թվականներին ստորագրված հրամանում նշված էր, որ տրանսպորտային միջոցները երթուղի պետք է դուրս գան 20 րոպե տարբերությամբ: Այս իրավիճակի պատճառով հինգ գյուղերի բնակիչներ, այդ թվում՝ ուսանողներ, հաճախ ուշանում են դասերից և աշխատանքից:

Լիանա Ինջիղուլյան

Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող

Մեկնաբանություններ (8)

Կարեն
Հենց հիմա ավտոկայանում կանգնած եմ, արդեն գրեթե անհույս։ Ճարահատյալ բացեցի ինտերնետը, ու հասկացա որ այս վիճակը վաղուց է տիրում...
Լիանա
Որտեղ է գրված, որ մարդ 40 րոպեից ավել պետք է կանգնի կանգառում, սպասի՝ չիմանալով, թե երբ կգա երթուղայինը, իսկ հետո էլ 《Շախմատի ձիու》պես հասնի Երևան և վճարի 300-350 դրամ ։ Վերանայե'ք այս երթուղու աշխատանքը, որովհետև այսպես շարունակվել չի կարող։
Arusik
Հարգելիս 487 համարի երթուղայինը միայն չի աշխատում արաքսի համար որ ժողովուրդին հարմար լինի գնացքով գնա երևան և հակառակ։ Եթե ինչ որ բան ստույգ չգիտեք ավելի լավ է լռեք։
Ալվարդ
Երկու անգամ գրավոր դիմել եմ տրանսպորտի նախարարսւթյուն,պատասխանել են,որ երթուղին սպասարկող ընկերությունը պարտավորվել է ուղղել սխալները և երթուղին սպասարկել համաձայն կանոնակարգի,անցել է շուրջ 7 ամիս,ոչինչ չի փոխվել,ավելին ՝ վատթարացել է...
Ուղևոր
Իսկ դուք տեսել էք ի չփնթի վիճակ է երթուղայիններով։Ամիսներով վարորդները ոչ հետևում են մաքրությանը ոչ վերանորոգում են նստարանները։Ամեն օր մեքենաների անսարքության պատճառով մարդիկ մնում են ճանապարհներին կանգնած, գաղափարանգամ չունենալով թե արդյոք տրանսպորտ էլ կլինի ,կամ երբ կգա։
Արմինե Պողոսյան
Ցավոք սրտի., երթուղին սպասարկող սեփականատերը բավական խելացի է գտնվել և 2017 թ. պայմանագրոում փոփոխություն է մտցրել և չվացուցակում փոփոխություն է մտցրել' առանց հաշվի առնելու ուղևորների թիվը.այնպես որ նշված 60 րոպե ընդմիջումով նրանցց երթուղի դուրս գալը լրիվ օրինական է
Sona
Նախ գնացքը Արաքսում կանգառ չունի, երկրորդ գնացքով գնալը հարմար է միայն Ջրառատի բնակիչների համար,Գայից,Մեծամորից և մնացած գյուղերից դժվար է հասնել գնացքի կայարան
Yerevan2800
Ձեզ Արաքս-Երևան գնացքը հարմար չի, կամ Երևան-Գյումրին, չէ որ կայարանը և 487-ի վերջին կանգառը Ջրառատում իրարից 50-100մ են հեռու,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter