HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Հոսնի Մուբարաքը

Այսօր Կահիրեում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ, 91 ամյա Հոսնի Մուբարաքը։ Մուբարաքը իշխանության էր եկել 1981-ին՝ նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո և շուրջ 30 տարի Եգիպտոսը կառավարել էր որպես բռնապետ։ Նա Եգիպտոսի ժամանակակից պատմության երկրորդ ամենաերկար կառավարած առաջնորդն էր՝ Մուհամմադ Ալիից հետո։

Մուբարաքը գահընկեց էր արվել 2011-ի փետրվարի 11-ին՝ 18 օր տևած զանգվածային ցույցերի արդյունքում։ Ցույցերը, որոնք արաբական գարնան մաս էին կազմում, ուղղված էին աճող գործազրկության, աղքատության և բռնատիրության դեմ։ Նրա հրաժարականից հետո Եգիպտոսում անցկացվեցին առաջին ժողովրդավարական ընտրությունները, որի արդյունքում իշխանության եկավ նախկինում արգելված «Մուսուլմանական եղբայրություն» շարժման թեկնածու Մուհամմեդ Մուրսին։ Մուրսիի իշխանությունը, սակայն, բավականին կարճ տևեց և ավարտվեց 2013-ին՝ ռազմական հեղաշրջմամբ։ Մուրսիին հաջորդած գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին մինչ օրս իշխում է և, քննադատների պնդմամբ, երկիրը վերադարձրել է Մուբարաքի օրոք տիրող բռնապետությանը։

Մուբարաքը 2012-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ հակաիշխանական ցուցարարների սպանության համար։ 2017-ին սակայն Եգիպտոսի վճռաբեկ դատարանը արդարացրել էր նախկին նախագահին և ազատել պատասխանատվությունից։

լուսանկարը՝ STR/EPA–ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter