
Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին «Twitter»-ի իր էջում հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին՝ հղում կատարելով Հարիրչիին։
#Iran’s outspoken MP Mahmoud Sadeghi has tweeted that he is infected with #CoronaVirus, saying he doesn’t have much hope to stay alive. He has asked judiciary chief to send political & security prisoners to their families on leave so as to survive the epidemic virus. https://t.co/12g3bzMjSx
— Abas Aslani (@AbasAslani) February 25, 2020
Ասլանին իր հաղորդագրությանը կցել է տեսագրություն, որտեղ փոխնախարարն ասում է․ «Ես վարակված են կորոնավիրուսով, սակայն ինձ վատ չեմ զգում և հույս ունեմ, որ շուտով կշարունակեմ ձեզ տեղեկատվություն տրամադրել (ի նկատի ունի երկրում առողջապահական իրավիճակի վերաբերյալ)»։ Փոխնախարարն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ երկուշաբթի օրվանից ունեցել է բարձր ջերմություն, իսկ այսօր կատարված ստուգումը հաստատել է կորոնավիրուսի վերաբերյալ ենթադրությունը։ Հարիրչին հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսը։ Վերջինս որոշել է ինքնամեկուսացվել իր շրջապատից։
حریرچی: من هم کرونایی شدم، حتما کرونا را شکست میدهیم pic.twitter.com/EvqGudeyWe
— خبرگزاری ایسنا (@isna_farsi) February 25, 2020
Իր հաղորդագրության տեքստում Ասլանին ընդգծել է, որ Հարիրչին, ավելի վաղ, ճեպազրույցներ է անցկացրել լրագրողների համար։ Հիմնականում ճեպազրույցները նվիրված են եղել առողջապահության և, հատկապես, կորոնավիրուսի թեմաներին։ Հնարավոր է, որ շուտով հայտարարվի նաև լրագրողների վարակված լինելու վերաբերյալ։
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները հայտնել են, որ երկրում COVID-19 տիպի կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 95-ի, 15 մարդ էլ մահացել է։
Լուսանկարը՝ 24tv.ua–ի
Աղբյուրը՝ Российская газета
Մեկնաբանել