
Գյուղապետի աշակերտուհին մանրամասներ է պատմել հոգեբանին և դատաքննիչին
Հարթաշենցի 14-ամյա Կարինեն (անունը փոխված է) երկար լռելուց հետո երեկ վերջապես իր հետ կատարվածի մասին որոշ մանրամասներ է պատմել դատաքննիչին և հոգեբանին: Նրա հորեղբայրը` Գագիկը, այսօր ասաց, որ աղջիկը ոստիկանության քննչական բաժնում չէր կարողանում խոսել:
«Մտածեցին, որ տանը կարող է բացվել, խոսել: Իրոք խոսեց: Բաժնում ամաչում էր պատմել, լռում էր,- ասում է Գագիկը,- պատմեց, թե դեպքը ոնց է եղել, ոնց ա գյուղապետը իրան ստիպել, ամեն ինչը մանրամասն պատմեց»:
Այս ընթացքում գյուղապետ Ազատ Ղուկասյանը, Գագիկի խոսքով, ժամանակ չի կորցնում, «մեկ դատական բժշկի մոտ է մտնում, մեկ ռենտգենոլոգի»:
«Երեկ էլ գնացել էր մարզպետի մոտ: Իմ լսելով՝ մարզպետը ասել է` չդիմես ինձ, էս հարցում չեմ կարողանա օգնեմ»,- ավելացնում է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել