HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն ՊԲ շտաբում

Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում , որ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:

ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter