HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառ քաղաքում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցները վերսկսել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.–ի որոնողական աշխատանքները: Աշխատանքներին աջակցում են կորած քաղաքացու հարազատները:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) փետրվարի 25-ի ժամը 21։00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և հարազատների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter