HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է արձակուրդ տալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային տոները նշելու համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում: Պատգամավորն առաջարկում է չվճարվող արձակուրդի հնարավորություն ընձեռել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար: Ըստ նախագծի՝ այդ օրերը պետք է լինեն 4 օրից ոչ ավել:

«Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն սեփական կրոնը կամ հավատը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու, իրենց ազգային և կրոնական տոները, ինչպես նաև պատմական տարեթվերը նշելու, իրենց ազգային ծիսակատարություններին մասնակցելու, իրենց ազգային խորհրդանիշերը օգտագործելու իրավունք՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ներքին միջանձնային և միջխմբային հարաբերությունները՝ իրենց մշակույթին և ավանդույթներին բնորոշ առանձնահատկություններով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Ռուստամ Բաքոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծով առաջարկվող 4 օրը պայմանավորված է նրանով, որ մեկ օր կարող է ազգային տոն լինել, մեկ օր՝ կրոնական, մեկ օր՝ մշակութային, մեկ այլ օր էլ՝ կարևոր իրադարձություն տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար: Պատգամավորի խոսքով՝ նախկինում առնչվել է նման իրավիճակի, երբ օրենքով նման հնարավորություն չունենալը խնդիր է ստեղծել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրենց ազգային տոները նշելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter