HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալեքս Հոլդինգ»-ի շենքի մուտքի դռները բացվում էին ներս, մինչ ստուգման ավարտը դռների բացման ուղղությունը ձևափոխվեց ելքի ուղղությամբ

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2020թ. հունվարի 20-31-ը ներառյալ, ստուգումներ են իրականացրել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում։

Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը ձևափոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։

 «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության վարչական շենքը, արտադրամասը և պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարաքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։

 «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում՝ նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարևանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը, նավթամթերքի տարաների հարթակները թմբապատված չեն, պահեստը չունի արտաքին հակահրդեհային ջրամատակարարում և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, ինչպես նաև քարաշեն օժանդակ շինության կտուրի փայտյա հիմնատարերը մշակված չեն  հրապաշտպան լուծույթով։

Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրինության և աշխատակիցների հետ տարվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ, որի արդյունքում  մի շարք խախտումներ և բացթողումներ վերացվել են տեղում, մյուս մասերով տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման համար։

Հավելենք նաև, որ նշված երեք օբյեկտներում էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter