HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Պաղեստինի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիին:

Արտաքին գործերի նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվեց նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: 

Ըստ տարածված հաղորդագրությանը՝ Պաղետինի արտգործնախարարը ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանն ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: 

Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter