HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է արձանագրվել: Վարակված 50-ամյա տղամարդը վերջին շաբաթվա ընթացքում ճամփորդում էր Իրանում և Վրաստան էր վերադարձել Ադրբեջանի տարածքով:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակման դեպքից հետո կառավարության որոշմամբ 2 շաբաթով փակվել է Ադրբեջանի հետ սահմանը:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրեց, որ խոսել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ՝ հասկանալու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter