HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական ՀԿ-ն դժգոհ է նախարարության անգործությունից

Այսօր «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ բնապահպանության նախարարությունը չի պատասխանում ՀԿ-ի գրությանը' Սյունիքի մարզում գտնվող Արծվանիկի պոչամբարի խնդիրների վերաբերյալ:

«Մեր համոզմունքը նախարարության անգործության վերաբերյալ ավելի է խորանում: Դա նաև պարունակում է կոռուպցիոն մեծ վտանգներ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պատասխանը ուղղակի ստիպում է մեզ դիմել ԶՊՄԿ-ի սեփականատերերին' մասնավորապես ամենամեծ բաժնետեր գերմանական «Քրոնոմետ» ընկերությանը' պահանջելով վերջ դնել բարբարոսական վերաբերմունքին հասարակ ժողովրդի և բնության նկատմամբ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter