HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մեկ տարով կհետաձգի մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը

ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Կառավարությունն այսօր որոշեց ևս մեկ տարով հետաձգել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

«647 ապրանքի մասով արտոնյալ ռեժիմը կպահպանվի ևս մեկ տարով, շուրջ 30 մլն դոլար խնայողություն կլինի, և հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու համար»,- նշեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ապրանքների շրջանակը կընդգրկի մասնավորապես՝ միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դեղորայք և այլն:

Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter