HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նիստը մեկնարկեց կորոնավիրուսի մասին քննարկմամբ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հետաքրքրվեց կորոնավիրուսի ներկայիս իրավիճակով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկվա տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը հաստատվել է 37 երկրում:

«Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Իրանում գրանցվել է 139 դեպք, 19-ը՝ մահվան ելքով: Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա: Վրաստանի քաղաքացու հետ շփված 4 հոգին սահմանային անցակետի աշխատողներ են: Վրաստանում բերովի դեպք է, և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է՝ չտարածվի»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ մինչ օրս Հայաստանում կատարվել է 95 հետազոտություն, ունենք 850 թեստ, ևս 3000-ը առաջիկայում կստանանք:

«Կոչ եմ անում, որ բոլորը իրենց բնականոն կյանքով ապրեն»,- նշեց վարչապետը և հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են:

Լուսանկարը՝ արխիվային, Կառավարության 24.02.20թ. նիստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter