
Գործադիրը հաստատեց Հայաստանից երրորդ երկիր արտահանվող հայկական ծագման արգելված ապրանքների ցանկը
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 27-ին, ընդունեց որոշում, որով հաստատեց Հայաստանի տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը:
Ընդունված որոշմամբ՝ կարգելվի փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ։
«Եռօրյա ժամկտում պետք է տեղեկացնենք Եվրասիական տնտեսական միությանը, և եթե այս կարգավորումը չընդունվի, այդ դեպքում որոշումը կգործի առնվազն վեց ամսով: Եթե կարգավորումը հաստատվի, այն կգործի ավելի երկար ժամկետով»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Լուսանկարը՝ արխիվային, Կառավարության 24.02.20թ. նիստից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել