HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում Գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, գլխավոր դատախազի հրամանով Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում  դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

Դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով:

Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter