HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ 

Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ 

Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։

Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter